Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 20

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 20
25.10.2025 | 11:43

Սկիզբը՝ այստեղ

Ս. թ. հոկտեմբերի 21-ից, ըստ եկեղեցական կարգի, պատարագ մատուցելու իրավունք չունեցող անձը՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող Հովհանավանքի (Օհանավանքի) նախկին քահանան (նախկին տեր Արամը), որը նշված օրը կարգալույծարվելուց հետո կոչվում է ավազանի անունով՝ Ստեփան Ասատրյան, սրբապիղծ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) աջակցությամբ մտադիր է առաջիկա կիրակի Հովհանավանքում պատարագ անցկացնել, այսինքն՝ պղծել մեր քրիստոնեական դարավոր ծեսը:

Այո, քրիստոնյա ձևացող, բայց իրականում, ըստ էության, սատանայապաշտ Նիկոլ հայադավն, իր ոհմակի հետ միասին, պատրաստվում է գնալ Հովհանավանք ու Ստեփան Ասատրյանի հետ միասին սրբապղծության հովանավորն ու մասնակիցը լինել:

Բոլոր նրանց համար, ովքեր հոկտեմբերի 26- ին Հովհանավանքում մասնակիցը կլինեն Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»՝ սրբապղծությանը, եթե, իհարկե, ի վերջո, չհաջողվի կանխել այն, հատուկ ընդգծում եմ. իրենք դրանով զարհուրելի մեղքի մասնակիցը կլինեն և այդ մեղքը կվերցնեն իրենց վրա (https://www.facebook.com/karine.yesayan/posts/pfbid02fNUmzSdqM6DX1BHq5eqto45ymjUbZrj3c4p6rFxz2V7Niv1h9H28zpjke6krFWxYl , https://www.facebook.com/UxxaparKyanq777/posts/pfbid032qUYqKtnSbuogPUFExgFneMJJPk136cbc2abcucwqZP47Q9LbqsYQc8Nj3zNbogxl , https://www.facebook.com/UxxaparKyanq777/posts/pfbid02xN6rfzQ3ZdmaWAfS49cFu1u3tD948D44WrpXEjeHitneMYCWZHCiF8vHBzfcivEsl): Եթե քրիստոնյա են և ոչ թե Նիկոլ հայադավի պես սատանայապաշտ, չեն կարող չգիտակցել, որ Աստծո պատժից չեն խուսափելու:

Նրանք, ովքեր դեռ անտեղյակ են Ստեփան Ասատրյանի՝ այլևս քահանա չլինելու իրողությանը, տեղեկանալով այդ մասին, թող օրինակ վերցնեն արմավիրցի այն ընտանիքից, երիտասարդ զույգից ու փեսայի հորից, որոնք հոկտեմբերի 23- ին Հովհանավանքում տեղեկանալով, որ պսակադրության արարողությունը պատրաստվում է իրականացնել կարգալույծ արված, այլևս քահանա չհանդիսացող ու դրա իրավունքը չունեցող մեկը, հրաժարվելեն նրա արջի ծառայությունից, որը նզովք էր դառնալու նորապսակ զույգի համար: Նրանք նույն եկեղեցում հոգևոր ծառայություն մատուցող տեր Սարգսին են խնդրել իրականացնել վերոնշյալ արարողությունը, որն էլ այն կատարել է:

«Մեր եկեղեցին ընդհարումներ չի ուզում, մենք ուզում ենք ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծվի, և ամեն ինչ իր տեղն ընկնի»,- այս մասին, Mamul.am- ի տեղեկացմամբ, լրագրողների հետ զրույցում նշել է Հովհանավանքի քահանա տեր Սարգիսը՝ անդրադառնալով նախկին քահանա տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Ես մեկ տարուց ավելի արդեն այստեղ ծառայում եմ, այստեղ պատարագների եմ… Քանի որ տեր Արամը կարգալույծ է արվել, Հովհանավանքում, ըստ եկեղեցական կարգի, պատարագը պիտի մատուցեմ ես. մինչև կիրակի կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է տեր Սարգիսը:

Ստեփան Ասատրյանն այլևս քահանա չէ, եկեղեցական արարողություններ անցկացնելու իրավունք չունի, բայց ներխուժել է Հովհանավանք

Այսօր այս մասին տեղեկացանք Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումից.

«Ոստիկանությունը այսօր ժամը 16:00-ին պարտավոր էր ներկայանալ Հովհաննավանք և կանխել ներխուժումը: Տարածքում ներկա ոստիկանները հրաժարվեցին ներխուժման կանխման գործողությունը կատարելուց, պատճառաբանելով, որ ոստիկանությունից չեն ստացել այդ դիմումը:

Այսպիսով ոստիկանությունը դրսևորում է իրավախախտ անգործություն:

Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայր Աթոռի պահանջը շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով):

Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»:

Ի՞նչ է՝ ուրիշ օր ու ժամ չկա՞ր տեր Սարգիս քահանա Սարգսյանին հարցաքննության հրավիրելու, այլ հենց կիրակի, ժամը 09:00-ին, քաջատեղյակ լինելով, որ նա Հովհանավանքի քահանան է և այդ օրն առավոտյան պատարագ է կատարելու: Հիմա որ պարզենք քննիչը մկրտված է, շատ ծիծաղելի կամ միգուցե լացելու կլինի. Հայաստանում ախր նույնիսկ ոչ քրիստոնյաներին, ոչ հավատացյալներին է հայտնի, որ քահանան կիրակի առավոտյան պատարագ է կատարում այն եկեղեցում, որտեղ Մայր Աթոռի կողմից նշանակված է հոգևոր ծառայություն մատուցելու: Այսպիսով միանում եմ կրոնական ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը քննիչի միանալու վերաբերյալ Արա Զոհրաբյանի գրառմանը, որն, ըստ էության, հաղորդում է նախապատրաստվող հանցագործության մասին:

Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա հայտարարությունը

Գերագույն հոգևոր խորհուրդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ , որը նույնպես պետք է համարել հաղորդում հանցագործության մասին, քանզի դրանում կարևորությամբ ընդգծված է, որ «նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց»։ Խոսքը կրոնական արարողություններին, ծիսակատարություններին խոչընդոտելու մասին:

«Ամենայն Հայոց Հայրապետի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա, Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Արամ քհն․ Ասատրյանը, սպառած լինելով կանոնական դաշտ վերադառնալու իրեն ընձեռված ողջամիտ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ երիցս հրաժարվելով ներկայանալ հանձնախմբին, կարգալույծ հռչակվեց` կոչվելով ի դասս աշխարհականաց Ստեփան Ասատրյան ավազանի անվամբ։

Ի հետևումն այս որոշման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատշաճ իրազեկմամբ Ստեփան Ասատրյանին, ըստ Եկեղեցու կանոնների, արգելել է կատարել եկեղեցական ծեսեր ու խորհրդակատարություններ, այլև այնպիսի գործողություններ, որոնք վերապահված են բացառապես Եկեղեցու սպասավորներին։

Ստեփան Ասատրյանից պահանջվել է նաև ս.թ. հոկտեմբերի 23-ին ազատել Հովհաննավանքը և Եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026թ. հունվարի 15-ը։

Միաժամանակ, Ստեփան Ասատրյանը իրազեկվել է, որ Հովհաննավանքում այսուհետ ծեսերն իրականացնելու են տեղում սպասավորող քահանաները, և հորդոր է հղվել ձեռնպահ մնալ ծեսերի, այդ թվում՝ Սուրբ Պատարագի խորհրդի մատուցմանը որևէ կերպ խոչընդոտելուց, ինչը ոչ միայն կանոնական կոպտագույն խախտում է, այլև՝ քրեորեն պատժելի արարք։

Նշենք, որ Ստեփան Ասատրյանը, անտեսելով Մայր Աթոռի օրինական պահանջները, հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։

Ցավում ենք, որ Արամ քահանայի կարգազանց ընթացքի հետևանքով Մայր Աթոռի կողմից ձեռնարկված կարգապահական միջոցառումները և կայացված կարգալուծության որոշումը անհարկի շահարկում են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովհաննավանքում Ս․ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։

Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ժառանգությունն են, և անկախ այդ պատմա-մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը՝ հակականոնական գործողություններին մեղսակից դարձնելով մերժելի ընթացքին մասնակից անձանց։

Հորդորում ենք իրավապահ մարմիններին կանխել ապօրինությունները և ապահովել Հովհաննավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը և սրբավայրի հոգևոր-աղոթական մթնոլորտը»։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ